Հայաստանում ներկրված մեքենաները հնարավոր կլինի ապահովագրել հենց մաքսատան տարածքում: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 16-ի նիստում:

Գործընթացն ապահովելու համար մաքսատան տարածքում գործում են ապահովագրական ընկերություններ եւ գործակալներ: Հիմա նրանց թույլ կտան քաղաքացուն մոտենալ հենց մաքսատան տարածքում: