ՄԱԿ-ի իրավապաշտպանները կոչ են արել Ֆիլիպինների սենատորներին չընդունել մահապատժի մասին օրենքը, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Փաստաթուղթը առաջարկում է վերականգնել մահապատիժը թմրադեղերի հետ կապված իրավախախտումների համար։ Օրինագծում դրանք կոչվում են «հրեշավոր հանցագործություններ»։
Փաստաթուղթն արդեն հաստատել է Ֆիլիպինների խորհրդարանի ստորին պալատը, ու հիմա ծրագրված է քվեարկություն Սենատում։ Սակայն առայժմ քննարկումները իրականացվում են միայն համապատասխան ենթահանձնաժողովի մակարդակի վրա, որը պետք է հաշվի առնի Ֆիլիպինների միջազգային պարտավորությունները։
Ֆիլիպինները մահապատիժը չեղարկել էր 2006-ին՝ դառնալով առաջին Հարավ-արեւելյան Ասիայի առաջին երկիրը, որը արգելում է մահապատիժը։
ՄԱԿ-ը հիշեցրել է, որ մահապատիժը հնարավոր է միայն ամենալուրջ հանցագործությունների՝ օրինակ կանխամտածված սպանության դեպքում։ Իսկ թմրադեղերին վերաբերող իրավախախտումները ծանր հանցագործությունների կատեգորիային չեն պատկանում։




























