Վերջին 4 տարում Հայաստանում երեխաների թերսնման ցուցանիշը 6․8 տոկոսից 5․8 տոկոս է դարձել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենամթերքի ու գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի մասին 2016-ի զեկույցի մեջ։

90-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանում երեխաների թերսնման տոկոսը կազմում էր 27․3 տոկոս։ 2010-2012 թթ այն գնահատվում էր 6․8 տոկոս, իսկ հիմա՝ 5․8 տոկոս է։

Միաժամանակ, 1998-2010 թթ ավելացել է զարգացման խնդիրներով երեխաների տոկոսը, եթե 1998-ին այդ ցուցանիշը 15․1 տոկոս էր, ապա 2010-ին 20․8 տոկոս է դարձել։ Աճել է նաեւ անբավարար քաշով երեխաների քանակը՝ 3․3 տոկոսից հասնելով 4․2 տոկոսի (ավելի ուշ ժամանակաշրջանի տվյալները ներկայացված չեն)։

Բացի դրանից, մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ անեմիայի տոկոսն այս տարիներին աճել է 27 տոկոսից մինչեւ 33 տոկոս։