Լիբիայի ափերի մոտ խորտակվել է թուրքական բեռնատար նավը, ինչի հետեւանքով յոթ մարդ է անհետ կորել, հայտնել է Hurriyet–ը։
Գեներալ Այուբա Քասսեմի խոսքով, անձնակազմի բոլոր անդամները Թուրքիայի քաղաքացիներ են եղել, ընդամենը 13 մարդ, որոնցից վեցը փրկվել է։
Ընդ որում նավի անձնակազմը օգնության ազդանշան է ուղարկել, երբ Միստրատա քաղաքի նավահանգստից 2․5 ծովային մղոն հեռավորության վրա էր գտնվում։ Նավը մարմարյա փոշի էր տեղափոխում։
Որոնումները դժվարանում են եղանակային պայմաններով՝ ծովն անհանգիստ է, իսկ ալիքները՝ մեծ։ Քասսեմը պարզաբանել է, որ նավի խորտակման պատճառներից մեկն այն էր, որ այն շատ հին էր։




























