ԱՄՆ-ն կպահպանի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ Ղրիմի վերահսկողությունը Ուկրաինային չի վերադարձել։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոների հայտարարության մեջ։
Նա նշել է, որ «երեք տարի առաջ Ռուսաստանը գրավել ու բռնակցել է Ղրիմը»։ Պետդեպարտամենտը համարում է, որ Ռուսաստանը ոչ լեգիտիմ հանրաքվե է անցկացրել, որի ընթացքում Ղրիմի բնակիչները «ստիպված են եղել քվեարկել, մինչ օտարերկրյա զինված ուժերը օկուպացրել են նրանց հողերը»։ «Միացյալ նահանգները չի ընդունում 2014-ի մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեն ու Ղրիմի բռնակցման փորձը։ Մենք եւս մենք անգամ հաստատում ենք մեր հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հայտարարության մեջ։
«Վերջին երեք տարիներին ռուսական օկուպացիոն իշխանությունները Ղրիմում սկսել են ճնշել այլախոհությունը։ Դիտորդները արձանագրել են բռնի անհետացումների, արտադատարանային մահապատիժների, կտտանքների դեպքեր։ Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել տեսակետների արտահայտման ազատության ճնշման փորձերը։ Մեր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կպահպանվեն այնքան ժամանակ քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինային չվերդարձնի թերակղզու վերահսկողությունը»




























