Թուրքական Gunes պարբերականի հերթական համարի առաջին էջում պատկերվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

 Հիտլերի նմանության Անգելա Մերկելի նկարի վրա գրված է «կեղտոտ մորաքույր», իսկ ներքեւում Frau Hitler:

Պարբերականի կայքում ասվում է, որ Մերկելի նման պատկեր հրապարակելու իրենց որոշումը բացասական արձագանք է ստացել գերմանացիների ու եվրոպական պարբերականների կողմից։

Գերմանիան ու Թուրքիան դիվանագիտական սկանդալի իրավիճակում են հայտնվել այն բանից հետո, երբ երկրում չեղարկվել են Թուրքիայի մի քանի քաղաքական ակցիաներ՝ սահմանադրական բարեփոխման հանրաքվեի քարոզչության շրջանակում։

Ընդ որում Էրդողանը բազմիցս եվրոպական երկրների իշխանություններին քննադատել է ՝ համեմատելով նացիստների ու ֆաշիստների հետ։ Նման համեմատությունները ԵՄ երկրների առաջնորդները անընդունելի են անվանել։