ՆԱՏՕ-ի երկրները չպետք է իրենցից վանեն Թուրքիային ու սադրիչ հռետորաբանության դիմեն, քանի որ այդ երկիրը մեծ նշանակություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այս մասին դանիական TV2 հեռուստաալիքին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը այցելությամբ Կոպենհագենում է գտնվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ իմ գլխավոր խնդիրն է նպաստել հակասությունների կարգավորմանը։ Մեզ համար կարեւոր է մեզնից չվանել Թւորքիային»,- ասել է Ստոլտենբերգը, հավելելով, որ ՆԱՏՕ-ի երկրները «պետք է ուրախ լինեն», որ Թուրքիան դաշինքի անդամ է։ «Ես մտադիր չեմ միջամտել երկու երկրների միջեւ կոնֆլիկտին ու դրա փոխարեն փորձում եմ մարել կրքերը։ Կարեւոր է հարգանք դրսեւորել ու չօգտագործել բառեր, որոնց պատճառով բորբոքվում են կոնֆլիկտներ»,- նշել է նա։
Ստոլտենբերգը շեշտել է, որ Թուրքիան արդեն երկար տասնամյակներ «դաշինքի կարեւոր անդամն է» ու եղել է այդպիսին նույնիսկ այն տարիներին, երբ «իրենից ներկայացնում էր ռազմական բռնապետություն»։ «ՆԱՏՕ-ի երկրները ընդհանուր շահեր ունեն՝ օրենքի գերակայությունը մարդու իրավունքների ու ժողովրդավարության պահպանումը։ Ես դրան ուշադրությունեմ դարձնում, երբ Թուրքիա եմ այցելում»,- հավելել է գլխավոր քարտուղարը։




























