ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր վարչակազմը ստեղծելու է պատմության մեջ ամենաուժեղ բանակը, որը հույս ունի պետք չի լինի գործի դնել, հայտնումէ ՌԻԱ Նովոստին։

«Բանակի շինարարությունն այն է, ինչ մենք անելու ենք։ Եվ մենք լինելու ենք ավելի ուժեղ, քան երբեւէ։ Հույս ունեմ, որ մենք ստիպված չենք լինի գործածել այն (բանակը)»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ նման նախընտրական խոստումն է եղել 2016-ի ընտրություններում իր հաղթանակի պատճառներից մեկը։