Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հումորով է արձագանքել՝ իր հեռախոսազրույցների գաղտնալսման հետ կապված իրավիճակը մեկնաբանելու՝ գերմանացի լրագրող խնդրանքին։
«Ինչ վերաբերում է նախկին վարչակազմի կողմից գաղտնալսումներին․․․ Համենայն դեպս մենք գոնե մեկ ընդհանրություն ունենք»,- ասել է քմծիծաղով Թրամփը, նկատի ունենալով Բարաք Օբամայի վարչակազմի հետ կապված միջադեպը, եր բ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում էին եվրոպական ՝ այդ թվում Գերմանիայի առաջնորդներին։




























