Սպիտակ տան ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյի ամուսինը կնշանակվի ԱՄՆ արդարադատության նախարարության առանցքային ստորաբաժանման ղեկավար: Ջորջ Քոնուեյը կզբաղվի նաեւ դատարաններում նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի պաշտպանությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Wall Street Journal-ը (WSJ):

Ներկայում նա աշխատում է Wachtell, Lipton, Rosen & Katz իրավաբանական ընկերությունում:

WSJ-ը փորձել է ճշտել լուրը, սակայն նախարարությունն ու Քոնուեյն առայժմ չեն պատասխանել պարբերականի հարցմանը:

Քելիեն Քոնուեյը Թրամփի նախընտրական արշավի ղեկավարն է եղել եւ մինչեւ հիմա նրա վստահելի խորհրդականներից է: