Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապրիլի 28-29-ին Եգիպտոս կմեկնի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկին:
Քահանայապետը Կահիրե կմեկնի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի, ինչպես նաեւ տեղի կաթոլիկ եկեղեցու հրավերով:
Այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կլինի սուննիների աշխարհում խոշորագույն Ալ-Ազխար իսլամական համալսարանում: Նա կայցելի նաեւ Կահիրեի առաջնորդանիստ եկեղեցի, կհանդիպի ղպտիների եկեղեցու առաջնորդ Թեոդոր 2-րդ պատրիարքի հետ:




























