Չինաստանում 33 վայրկյանում գնել են Alfa Romeo Giulia–ի 350 նմուշ։ Վաճառքն իրականացվել է Alibaba ծառայությանը պատկանող օնլայն հարթակում՝  Tmall Super Brand Day ակցիայի շրջանակում։

Վաճառված «Ջուլիաների» մեծ մասը՝ 290 նմուշ, երկու լիտրանոց բենզինի շարժիչներով մեքենաներ են ՝ հատուկ Milano մոդիֆիկացիայով, որն արժե 62․9 հազար դոլար։ Եւս 60 մեքենա էլ Giulia Quadrifoglio Verde սեդան է եղել,որոնք արժեն 149 հազար դոլար։