Բրիտանական խորհրդարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մի կին է զոհվել։ Եւս մի քանի մարդ վիրավորվել է, նրանց մի մասը ծանր վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում է SkyNews–ը ։
Mirror-ի փոխանցմամբ կինը զոհվել է մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճման հետեւանքով։ Պարբերականի տվյալներով, խորհրդարանի շենքի մոտ հիմա քաոսային վիճակ է։ Ականատեսի խոսքով գետնին 8-10 արյունաշաղախ մարդ կա։











