Lamborghini ավտոմոբիլային ընկերությունը իտալական ոստիկանությանն է փոխանցել Huracan սպորտային կուպեի եւս մեկ նմուշ։ Ավտոմեքենան անցել է ծառայության Բոլոնյա քաղաքի վարչությունում, հայտնում է Lenta–ն։

Ենթադրվում է, որ մեքենան գործածվելու է թե իրավապահների ամենօրյա աշխատանքում, թե արտակարգ դեպքերում, օրինակ որպես շտապ օգնություն։ Մեքենայի թափքը ներկել են երկնագույն։

Մեքենան ունի 10 ցիլինդրանի V շարժիչ՝ 5․2 լիտր ծավալով, որը կարող է մինչեւ 600 ձիաուժ հզորություն զարգացնել։