ՄԱԿ-ի հաշմանդամների իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամները քննարկել են Հայաստանի զեկույցը ու մտահոգություն հայտնել երկրում սահմանափակ հնարավորություններով երեխաների դրության կապակցությամբ։
Փորձագետները դժգոհ են նրանից, որ բուժանձնակազմը ծնողներին հորդորում է նման երեխաներին թողնել պետության հոգածությանը։ Հաշմանդամություն ունեցող մի քանի հազար երեխա առայսօր մանկատներում են, որտեղ նրանք կարող են բռնության ու ծաղրի ենթարկվել, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Փորձագետները նշել են, որ երկրում առաջվա պես գերիշխում են այսպես կոչված բժշկական մոտեցումը հաշմանդամության խնդրին, ըստ որի հաշմանդամներին վերաբերվում են նախևառաջ որպես հիվանդ մարդկանց, որոնք բուժման կարիք ունեն, ու արդյունքում նրանց սոցիալական հնարավորությունները սահմանափակում են։
Փորձագետները շեշտել են, որ Հայաստանի իշխանությունները փորձում են երկրում փոխել իրավիճակը ու վերաբերմունքը սահմանափակ հնարավորություններով մարդկանց հանդեպ ու հույս են հայտնել, որ հանձնաժողովի եզրակացությունները կօգնեն նրանց հասնել այդ նպատակների իրականացմանը։


























