Կանադայում վաճառքի են դրել այն հողակտորը, որն օգտագործվում է որպես հին մեքենաների գերեզմանոց։ Անշարժ գույքի հետ միասին գնորդը կստանա նաեւ 340 մեքենա։ Հայտարարությունը հրապարակվել է Century 21 կայքում, որը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով, հայտնում է Motor–ը։
Վաճառքի դրված հողակտորի վրա կան նաեւ բնակելի տուն, ավտոտնակ՝ 83 քառ․ մ մակերեսով, 111 մետրանոց անգար ու նաեւ նյութեր, որոնք անհրաժեշտ են 743 քառ․ մ մակերեսով եւս մեկ շենք կառուցելու համար։ Հայտարարության մեջ նշված է, որ հողակտորի հետ առաջարկվող մեքենաների արժեքը տատանվում է 370-26 հազար դոլարի սահմանում։




























