Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգային հանձնաժողովում այսօր՝ նոյեմբերի 16-ին քննարկելու են նոյեմբեր 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Ըստ Եվրոպայի Խորհրդի պաշտոնական կայքի տվյալների՝ նիստը կայանալու է Փարիզում:
Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ հաամզեկուցողներ Ջոզեֆ Դեբոնո Գրեհը (Մալթա) եւ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) ներկայացնելու են զեկույց ընտրություններից առաջ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ:
Նիստում քննարկելու են Բոսնիա եւ Հերցեգովինայի հարցը, Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների, Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների եւ այլ հարցեր:
ԻՆչպես արդեն նշել է NEWS.am-ը, խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում անցել են ընտրակեղծիքների պայմաններում: Ընդդիմադիր հիմնական կուսակցությունների առաջնորդները խորհրդարան չեն անցել: Ադրբեջանական ընդդիմությունը հայտնել է, որ ընտրությունները խայտառակ կերպով կեղծվել են: Ընտրությունների կեղծման մասին հայտարարություն է տարածել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին:





























