Devolro ընկերությունը, որը տեղկայաված է Մայամիում, հայտարարել է, որ բացում է Devolro UAZ դուստր ֆիրմա, որը զբաղվելու բացառապես «ՈՒԱԶ»-ների հետ աշխատանքով գրում է Motor–ը։
Միաժամանակ թյունինգ- ատելյեն խնդրել է երկրպագուների օգնությունը՝ խորհուրդներ, որոնք կօգնեն «ավելի արագ հասկանալ ու գտնել ճիշտ ուղի դեպի ռուսական ամենագնացների առասպելի արդիականացում»։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ատելյեն հանդիպում է ունեցել «Սոլերս» ընկերության հետ, որի շրջանակում մշակվել է գործողությունների որոշակի ծրագիր։ 2017-ի ամռան սկզբին ֆիրմայի արհեստանոց են ուղարկվելու վեց նոր UAZ Hunter–եր ու երեք օգտագործված մեքենաներ։ Առաջին արդիականացված տարբերակները կցուցադրվեն ընթացիկ տարվա աշնանը։
Devolro -ում հայտնել են նաեւ UAZ-ը ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլեւ դրա սահմաններից դուրս պոպուլյար ապրանքանիշ դարձնելու իրենց ծրագրերի մասին։




























