Դանիայի Օրհուս քաղաքի Գեղարվեստի թանգարանում «Ոչ մի մարդ կղզի չէ» խորագրով ակցիա է անցկացվում: Յուրաքանչյուր ցանկացող Lamborghini Gallardo մեքենայի վրա կարող է իր ներաշխարհն արտահայտող ցանկացած բովանդակությամբ գրություն թողնել՝ 170 հազար դոլարի դիմաց, հաղորդում է Oane պարբերականը:
Հայտնի ավանգարդիստ նկարիչ Դոլգ Լունդգրենը հայտարարել է, որ ակցիան բացառիկ է, քանի որ արտացոլում է կենցաղի իրողությունը:
«Մեր յուրաքանչյուր գործողություն իր հետքն է թողնում հասարակության մեջ: Յուրաքանչյուր՝ անգամ աննշան արարք ազդում է աշխարհի ընդհանուր պատկերի վրա»,- բացատրել է նա: Ակցիայից հետո մեքենան կմնա սրահում՝ որպես ցուցանմուշ:




























