Ամերիկյան Kitty Hawk սթարթափը, որը ֆինանսավորում է  Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ներկայացրել է իր Flyer «թռչող ավտոմեքենայի» առաջին նախատիպը, հաղորդում է Lenta-ն։

100 կգ զանգվածով տրանսպորտային միջոցը նախատեսված է մեկ ուղեւորի համար։ Flyer-ն աշխատում է էլեկտրական քարշով ու ժամում 40 կմ արագություն բացում։ Ապարատի ստեղծողների խոսքով՝ Flyer-ի կառավարման համար ոչ մի արտոնագիր պետք չէ, քանի որ ավտոմեքենան պատկանում է գերթեթեւ օդանավերին։ 

Վաճառքը կմեկնարկի 2017 թվականի վերջին։ Վերջնական արժեքը ստեղծողները դեռ չեն որոշել։