Անցած շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) քննարկեց Հայոց ՑԵղասպանության դասերը STAND կոալիցիայի անդամ Դուլանի ավագ դպրոցի աշակերտների հետ. STAND-ը մի կոալիցիա է ցեղասպանությունների դեմ, որը ձգտում է վերջ դնել Դարֆուրում եւ այլուր շարունակվող ցեղասպանություններին:

«Պայքարը» Ցեղասպանությունների միջամտության ցանցի (Genocide Intervention Network) ուսանողական շարժում է: Այն  ազգային պաշտպանողական խումբ է, որը հիմնադրվել է 2005 թվականին` ցեղասպանությունների դեմ պայքարող առաջին մշտական ընտրախավը մոբիլիզացնելու եւ աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործություններին վերջ դնելու նպատակով:

Բալթիմոր Քաունթիի Մերիլենդ համալսարանի դասախոս Ռասել Սպինին եւ Համագումարի Համայնքների հետ աշխատանքի գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը միացել են Դուլանի ավագ դպրոցի STAND-ի անդամ հանդիսացող ուսանողներին` հին հայկական քաղաքակրթությունը և պատմությունը ուսումնասիրելու, Հայոց Ցեղասպանության դասերը, ինչպես նաև ապագա ցեղասպանությունների կանխման նպատակով ցեղասպանության մասին ուսուցանման և տեղեկատվության բարձրացման կարևորությունը քննարկելու համար:

«Հայոց Ձեղասպանության դասերը կիրառելի են նույնիսկ այսօր, քանի  մենք  այս աշխարհի երեսից դեռ չենք վերացնենք ցեղասպանության խարազանը»,- նշել է պրոֆեսոր Սպինին: Սպինին, ով ներկայումս դասավանդում է ժամանակակից գերմանական պատմություն Մերիլենդի համալսարանում, տվել է Հայոց Ցեղասպանության եւ Հոլոքոսթի  համեմատական խորը վերլուծություն: Քուշակջյանը, ով Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, ներկայացրեց իր ընտանիքի Հայոց Ցեղասպանությունից փախուստի պատմությունը եւ այն պարտավորության զգացումի առկայությունը, որն ունեն ամերիկահայերը ցեղասպանությունների կանխման ուղղությամբ աշխատելիս:

«Ես կցանկանայի երախտապարտությունս հայտնել պրոֆեսոր Սպինիին, Ցեղասպանությունների միջամտության ցանցին և Դուլանի ավագ դպրոցի բոլոր սաներին իրենց հետաքրքրության և դասախոսությանը մասնակցելու համար»,- նշել է Քուշակջյանը: