«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չի քննարկվում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին փոխելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: «Ես նման տեղեկություն չունեմ: Նման հարց չի քնարկվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, առաջիկայում պաշտոնանկ է արվելու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:

Նրա փոխարեն նշանակվելու է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Նա մինչ այդ պետք է անդամակցի նաեւ ԲՀԿ-ին:

Հիշեցնենք, որ վերջերս Յուրի Վարդանյանը ենթարկվել էր ավտովթարի եւ առողջական խնդիրներ ուներ: