Բոլոր երեխաները պարտավոր են դպրոց այցելել դպրոցական համազգեստով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը՝ մեկնաբանելով որոշ աշակերտների կողմից հիջաբներով դպրոց այցելելու փաստը:

Մարդանովի խոսքով, կանոնները չպահպանող երեխաները պարապմունքներին չեն մասնակցի, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Սեպտեմբերի 15-ից Ադրբեջանում սկսվել է 1-4 դասարաններում միացյալ դպրոցական համազգեստի անցնելու գործընթացը: