Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը խոստացել է առաջիկա մրցակից Կառլ Ֆրոչին թոշակի ուղարկել:
«Մենամարտից հետո Ֆրոչը կարող է մտածել թոշակի գնալու մասին», - ВВС Սպորտի հետ զրույցում ասել է Աբրահամը:
Աբրահամ - Ֆրոչ WBC չեմպիոնական մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Հելսինկիում:
Հարցազրույցում Աբրահամը հիշել է Հայաստանում անցկացրած տարիների մասին:
«Մենք ոչ հարուստ էին, ոչ աղքատ, սովորական հայկական ընտանիք էինք: Ես սովորական տղա էի: Լավ էի սովորում դպրոցում եւ շատ էի աշխատում: Հայաստանի մասին միշտ ջերմությամբ եմ հիշում», - նշել է Աբրահամը:





























