Լիմասոլում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը երկու արծաթե մեդալներից հետո նվաճեց նաեւ բրոնզե մեդալ: 69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետսիյանը երկամարտի 300 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը` առաջ թողնելով մոլդովացի Ալեքսանդրու Շպակին` 313 կգ եւ ռուսաստանցի Օլեգ Չենին` 328 կգ:
Նույն քաշային կարգի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Զորիկ Պողոսյանը գրավեց 7-րդ տեղը` երկամարտում հավաքելով 293 կգ:




























