Եվրոպայի երկրների հետ Հայաստանի համագործակցության հարցերն ու ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակն են քննարկել Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը:
Կողմերը, մասնավորապես, ընդգծել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Լենմարկերը հատուկ ընդգծել է, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:



























