Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2009-2010թվականներին ՖԻՖԱ-ից ստացել է 264,9 միլիոն դրամ, ՈւԵՖԱ-ից` 2,2 միլիարդ դրամ, ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակման իրավունքներից` 669,1 միլիոն դրամ, Հայաստանի առաջնությունների մուտքավճարներից, տուգանքներից` 108,7 միլիոն դրամ, որպես հովանավորչական միջոցներ եւ ֆինանսկան օգնություն` 180,7 միլիոն դրամ, տոմսերի վաճառքից` 6 մի լիոն դրամ:
Ֆեդերացիայի ծախսերի ցանկում Հայաստանի հավաքական թիմերի (ազգային հավաքական, մինչեւ 21 տ, մինչեւ 19 տ, մինչեւ 17 տ, մինչեւ 16 տ, կանանց հավաքականներ եւ ֆուտզալի հավաքականներ) վրա ծախսվել է 901,6 միլիոն դրամ:
ՀՖՖ վարչական ծախսերը կազմել են 198,4 միլիոն դրամ: ՀՖՖ գույքային եւ տեխնիական բազայի բարելավման վրա ծախսվել է 32,1 միլիոն դրամ, մարզական գույքի եւ հանդերձանքի ձեռք բերման համար` 111, 5 միլիոն դրամ, ներքին առաջնությունների կազմակերպման եւ անցկացման համար` 159, 5 միլիոն դրամ, ակումբների համերաշխության վճարների կարգով տրվել է ընդհանուր 176,8 միլիոն դրամ: Խոշորագույն ծախսը եղել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն - ակադեմիայի կապիտալ շինարարությունը`3,1 միլիարդ դրամ: Ֆեդերացիան վճարել է 151,2 միլիոն դրամ հարկեր եւ տուրքեր:





























