Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 8-րդ ընդհանուր ժողովում տեղի ունեցավ կազմակերպության ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Առաջադրված միակ թեկնածուն ֆեդերացիայի գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, որն էլ ընտրվեց  միաձայն:

Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կղեկավարի եւս 4,5 տարի: Սա Հայրապետյանի նախագահության երրորդ ժամկետն է:

Ընտրվեց նաեւ Գործադիր կոմիտեի կազմը` 17 անդամներով:

Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե Բարգավաճ Հայաստանի անդամներ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական իսնտիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանն ու Ռուբեն Սինոյանը դուրս են մնալու Գործկոմի կազմից, հաստատվեց: Գործկոմի նոր կազմում նրանք չկան: