Այսօր` նոյեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի «Միկա» մարզադահլիճում ներկա է գտնվել մարզական խաղերի ծրագրով անցկացվող մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` նվիրված Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀԿ 19 տարածքային կազմակերպությունների թիմերի միջեւ մեկ ամիս տեւած պայքարում եզրափակիչ փուլ անցած ՀՀԿ Արաբկիրի, Աջափնյակի եւ Մալաթիա Սեբաստիայի տարածքային կազմակերպությունների թիմերը վճռորոշ խաղում զբաղեցրել են համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորելով հաղթանակած թիմերին` հանձնել է պարգեւներ եւ նվերներ:





























