Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվեց Եվրոպայի երկու տարիքային խմբերի երիտասարդական առաջնությունը: Կրտսեր տարիքային խմբում այսօր, նոյեմբերի 27-ին կայացած գերծանրքաշայինների (+105) պայքարն ավարտվեց Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Հակոբյանի հաղթանակով: Երկամարտում նա ցույց տվեց 390 կգ արդյունք: Երկրորդ տեղը գրաված լեհ Կրիշտոֆ Կլիկիի արդյունքն է 366 կգ: