Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ֆրանսիայում կայացած օլիմպիական չեմպիոն Անրի Դելանի 36-րդ հուշամրցաշարում նվաճել է հինգ մեդալ: Հաղթող են դարձել 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեջյանն ու 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Արծաթե մեդալակիր են դարձել 74 կգ քաշային Վարշամ Բորանյանն ու 60 կգ քաշային Արտակ Հարությունյանը: Բորանյանը եզրափակիչում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրգաշեւին: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել հայաստանցի Արման Պապյանը:

Մեդալակիր են դարձել նաեւ Ֆրանսիան ներկայացնող երկու հայազգի ըմբիշներ: 66 կգ քաշային կարգում  Էվրիկ Նիկողոսյանը գրավել է երկրորդ տեղը, 60 կգ քաշային կարգում Արթուր Սիմոնյանը դարձել է բրոնզե մեդալակիր: