Գեղարքունիքի մարզի  Մարտունի քաղաքում հունիսի 18–ին տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է սպանվածի որդին՝ 47–ամյա Հովհաննես Սահակյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից։ Պարզվել է՝ կենցաղային վիճաբանության ժամանակ որդին խեղդամահ է արել 72–ամյա մորը՝ խեղդելով էլեկտրական մալուխով։  Հարուցվել է քրեական գործ,  կատարվում է նախաքննություն։