Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում այսօր, նոյեմբերի 30-ին կկայանա 6-րդ տուրը: Մրցաշարի առաջատար Հայաստանի հավաքականը կմրցի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող Թուրքիայի կարմիր հավաքականի հետ: Թուրքերը որպես կազմակերպիչ երկիր հանդես են գալիս չորս հավաքականներով` կարմիր, սպիտակ, Թուրքուազ եւ Բուրդուրի:

Մեկնարկային 5 տուրերում Հայաստանի թիմը միայն հաղթանակ է տարել: Թուրքիայի կամիր թիմն ունի 4 հաղթանակ, 1 պարտություն:   

Օլիմպիադայում անցկացվելու է 10 տուր: Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 4-ին: