Համբուրգում շարունակվում են G20-ի գագաթնաժողովի հետ կապված բողոքի ակցիաները։ Reuters-ի փոխնացմամբ՝ երեկ երեկոյան ցուցարարների եւ ոստիկանության միջեւ սկսվախ բախումները շարունակվել են նաեւ ուրբաթ։ 

Ցուցարարները հրկիզել են ավտոմեքենաներ, արգելապատնեշներ, աղբամաններ։ Բացի այդ՝ նրանք վնասել են G20-ի գագաթնաժողովի մասնակից Կանադայի պատվիրակությանը պատկանող ավտոմեքենայի անվադողերը եւ կոտրել Մոնղոլիայի հյուպատոսարանի պատուհանները։ Առնվազն 29 ցուցարար է ձերբակալվել, ոստիկանության 111 աշխատակից վիրավորվել է։ 

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ բախումներին մասնակցել են հիմնականում ձախակողմյան ակտիվիստներ: