Երկու մարդ է զոհվել, եւս 15-ը հոսպիտալացվել են Սալվադորի ֆինանսների նախարարության շենքում հրդեհի պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Salvador պորտալը:
Պորտալի համաձայն՝ նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է օդափոխիչներում կարճ միացման հետեւանքով: Երկրի պաշտպանության նախարար Դավիդ Պայեսը հաղորդել է շենքում գտնված երկու մարդու փրկության մասին, եւս չորսին որոնում են:
15 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, որոնցից երեքը վիրահատվել են: Յոթ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, եւս չորսին պետք է վիրահատեն:











