Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադայի 6-րդ տուրում մրցաշարի առաջատար Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ Թուրքիայի կարմիր հավաքականի նկատմամբ` զիջելով միայն կես միավոր: Հայաստանը հաղթեց 3,5:1,5 հաշվով: Հաղթանակ տարան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Ոչ ոքի խաղաց Դավիթ Շահինյանը: Հայաստանը վեց տուրերում տարել է նույնքան հաղթանակ եւ մրցակցությունից դուրս է: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որն ունի չորս հաղթանակ, երկու պարտություն:
7-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ուզբեկստանը:



























