Նյու Ջերսիի համալսարանում Ազատության թանգարանում վերանորոգման ժամանակ անսպասելի հայտնագործություն է արվել, հայտնում է UPI-ն։

Պատի ետեւում, որը քանդել են վերանորոգման ժամանակ, հայտնաբերել են երեք արկղ՝ գրեթե 220 տարեկան Մադեյրա գինու 50 շշերով։ Յուրաքանչյուր շիշը 20 հազար դոլար է գնահատվում, ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ գինին դեռ  պիտանի է խմելու համար։ 

Շշերի վրայի պիտակները ցույց են տալիս, որ գինին ներմուծվել է Պորտուգալիայից ու շշալցվել նյույորքցի գինի ներմուծող Ռոբերտ Լենոքսի կողմից, որը 1839 թ է մահացել։