Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ: Խաղը կկայանա Կիպրոսում 2011թ. փետրվարի 9-ին` ՖԻՖԱ-ի կողմից նշանակված ընկերական հանդիպումների պաշտոնական օրը: