Թուրքիայում ընթացող շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը գործնականում ապահովեց հաղթողի տիտղոսը: 8-րդ տուրում մեր թիմը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Թուրքմենստանի առաջին հավաքականին:

Նույն` 3:1 հաշվով Ռուսաստանն առավելության հասավ Ուզբեկստանի, Հնդկաստանը` Բելառուսի, Թուրքիան` Պորտուգալիայի նկատմամբ:

Հայաստանն ութ հաղթանակով բացարձակ առաջատարն է: Թիմը վաստակել է ընդհանուր 25,5 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանի հավաքականն ունի 5 հաղթանակ, 1 ոչ ոքի, 2 պարտություն` 21 միավոր:: Կեսական միավոր են ռուսներից հետ հնդիկներն ու թուրքերը: Նախավերջին` 9-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է Սիրիան: