Օդանավակայանում անգլիացի ընկերուհուն ռոմանտիկ ձեւով ամուսնության առաջարկ արած Թուրքիայի քաղաքացի Ֆաթիհ Զ․-ն ամիսներ անց գիշերով կտրել է ընկերուհու պարանոցն ու վնասել դեմքը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ու անգլիական մամուլում ռոմանտիկ երիտասարդի համբավ ձեռք բերած Ֆաթիհ Զ․-ն դեռեւս անհայտ պատճառներով հուլիսի 2-ի գիշերը վիճել է անգլիացի ընկերուհու Ֆաիզա Դրիդի հետ, որի ընթացքում կոտրված շշով կտրել է նրա պարանոցն ու վնասել դեմքը։
Ֆաիզա Դրիդին շտապ տեղափոխել են հիվանդանոց ծանր վնասվածքներով, իսկ ռոմանտիկ երիտասարդին ձերբակալել են փախուստի ընթացքում։











