Ֆուտբոլի Վրաստանի չեմպիոն Ռուստավիի Օլիմպին չի մասնակցի հունվարին Ռուսաստանում կայանալիք Համագործակցության գավաթի ավանդական խաղարկությանը:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը Վզգլյադին հայտնել է, որ վրացական ակումբի մասնակցությունն այդ մրցաշարին նպատակահարմար չէ եւ հրավերը չի ընդունվել:

Մինչեւ 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմը Վրաստանի ակումբները բաց չէին թողնում ԱՊՀ եւ Բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկությունը: