Թաիլանդում հսկայական արջը հարձակվել է տղամարդու վրա, որը ենթադրաբար նրան զայրացրել էր սնունդ ցույց տալով։ Mirror-ի փոխանցմամբ, 36-ամյա Նայֆում Փրոմաթրեեն հրաշքով է ողջ մնացել, հայտնվելով գիշատչի ճիրաններում, որը փորձում էր նրան իր վանդակը մտցնել՝ քարշ էր տալիս գետնով ու հարվածում ոտնաթաթերով։
Դեպքը տեղի է ունեցել Փհեթչաբուն նահանգում, երբ Նայֆումը ընկերների հետ որոշել են այցելել տեղի եկեղեցին։ Վանականները իրենց տարածքում վանդակոմ վայրի խոզեր ու արջ են պահում, իսկ հյուրերին թույլ են տալիս կերակրել կենդանիներին։ Տղամարդը որոշել է արջի համար բրնձով լի աման իջեցնել վանդակ՝ պարանով կապած։ Բայց կամ տղամարդն է ուշացրել, կամ էլ արջն է անհամբեր եղել, ամեն դեպքում կենդանին կանգնել է ետևի ոտնաթաթերի վրա ու Նայֆումին ճաղերի արանքից իր մեծավանդակը քարշ տվել։ Նայֆումի ընկերներից մեկը ցատկել է վանդակի մեջ ու սկսել է արջին հարվածել ճիպոտով, երբ կենդանու ուշադրությոնը շեղվել է, մնացածին հաջողվել է խեղճ Նայֆումին հանել այնտեղից ու ազատել գիշատչից։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











