Հսկայական ճայը խափանել է կանադական հեռուստաընկերությամբ հեռարձակվող եղանակի տեսությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Huffington Post-ը։
Թռչունն անսպասելիորեն հայտնվել է ուղիղ եթերում՝ Վանկուվերի ֆոնին եւ հաղորդավարուհուն գրեթե «դուրս մղել» կադրից։ Սկզբում աղջիկը փորձել է անտեսել թռչունին։ Սակայն հետո ծիծաղել է. «Դա շատ է շեղում»:











