Հարավ-Արեւելյան Ասիայի ԱԳ նախարարները հավանության են արժանացրել Հարավ-Չինական ծովում վարքագծի կանոնակարգի հայեցակարգը: Այս մասին Մանիլայում անցացվող ՀԱԱՊԱ-ի գագաթնաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է Ֆիլիպինների ԱԳՆ ներկայացուցիչ Ռոբեսպիեր Լ.Բոլիվարը, գրում է AP-ն:

Նրա խոսքով՝ սա կարեւոր քայլ կդառնա լարվածության պոտենցիալ օջախների թուլացման ջանքերում: Նա նշել է, որ կանոնակարգը, հավանաբար, կընդունվի օգոստոսի 6-ին ՀԱԱՊԱ-ի եւ Չինաստանի նախարարական խորհրդակցության ժամանակ:

Բոլիվարն ասել է, որ Ֆիլիպինները նախընտրում է իրավաբանորեն պարտադիր վարքագծի կանոնակարգ, բայց ՀԱԱՊԱ-ում կոնսենսուսը կայանում է նրանում, որ կանոնակարգը, որը դեռ պետք է քննարկվի, պետք է նշանակալի եւ արդյունավետ լինի: