Հնդկաստանի իշխող կուսակցության թեկնածու Մ.Վենկայա Նայդուն օգոստոսի 5-ին խորհրդարանում կայացած քվեարկության ընթացքում երկրի փոխնախագահ է ընտրվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Բհարաթիա Ջանաթ» (BJP) կուսակցության նախկին ղեկավար 68-ամյա Նայդուն առաջ է անցել ընդդիմության թեկնածու Գոպալկրիշնա Գանդիից՝ անկախության հերոս Մահաթմա Գանդիի թոռնիկից:
Հնդկաստանի Սահմանադրության համապատասխան՝ փոխնախագահի պաշտոնը, ինչպես եւ նախագահինը, որոշ առումով արարողակարգային է: Այս երկրում գործադիր իշխանությունը պատկանում է վարչապետին եւ նախարարների կաբինետին:




























