Հարավամերիկյան MERCOSUR առեւտրային դաշինքն անորոշ ժամանակով դադարեցրել է Վենեսուելայի անդամակցությունը, հաղորդում է Reuters-ը:
Արգենտինայի, Պարագվայի, Ուրուգվայի եւ Բրազիլիայի ԱԳ նախարարները որոշման մասին հայտարարել են Սան Պաուլոյում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կոչ անելով ազատ արձակել բանտարկյալներին:
MERCOSUR-ը Վենեսուելայի անդամակցությունը դադարեցրել էր նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին՝ դաշինքի կանոններին չհետեւելու համար, իսկ Հիմնադիր ժողովի ընտրոություններից եւ ընդդիմության մի քանի առաջնորդների ձերբակալությունից հետո խստացրել է դիրքորոշումը:




























