Օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39...+41 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +40+41 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +37+38,

Գեղարքունիքում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Լոռիում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +29+33,

Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +34+38,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +39+40,

Արարատում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +40+41,

Արմավիրում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +40+41,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +31+36,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +40+41,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+41,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +30+34,

Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +34+37: