Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է ԱՄՆ-ի դեմ ՌԴ-ի պատասխան միջոցառումները, փոխանցում է  Gazeta-ն։

«Նրան նախեւառաջ հետաքրքրում էին այն որոշումների մանրամասները, որոնք մենք ստիպված էինք կայացնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կոնգրեսի ընդունած հակառուսական պատժամիջոցների մասին օրենքի»,-նշել է նախարարը։

Լավրովը հավաստել է, որ «մենք այդ պարզաբանումները տվել ենք»։ Նրա խոսքով՝ դա արվել է «Ռոսսիա 1» հեռուստաալիքին նախագահ Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցի հիման վրա։

«Այնտեղ ամեն ինչ մանրամասն ներկայացված է, պարզաբանվել են այն որոշումների պատճառները, որոնք մենք կայացրել ենք երկարատեւ սպասումից հետո, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, առճակատման ուղով չի ընթանա»,-ընդգծել է ԱԳ նախարարը։