Ավելի քան 150 հազար ֆրանսիացիներ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին առաջի տիկնոջ պաշտոնական կարգավիճակ տալու դեմ հանրագիր են ստորագրել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Huffington Post.-ը։

Հանրագրի տեքստում դրա նախաձեռնող Թյերի Փոլ Վալեթը, որը գլխավորում է «Ազգային հավասարություն» հասարակական շարժումը, ընդգծել է, որ Բրիջիթ Մակրոնը երկու կամ երեք օգնական ունի, երկու քարտուղար եւ անվտանգության ծառայության երկու աշխատակից։ Նրա կարծիքով՝ դա միանգամայն բավական է։

Հանրագրի տեքստը նախաձեռնողները տեղադրել են change.org կայքում։