Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով 3.6 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը դիմել է Վերաքննիչ դատարան. նա պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ իրեն ազատ արձակել դատարանի դահլիճից:
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել նրա բողոքը: Օգոստոսի 15-ին տեղի կունենա Արարատ Խանդոյանի բողոքի քննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Զանգվածային անկարգությունները:




























